Գաղտնիության քաղաքականություն
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 34-րդ հոդվածի և «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) պահանջների համաձայն՝ յուրաքանչյուր անձ ունի իր անձնական տվյալների պաշտպանության իրավունք։ Անձնական տվյալների մշակումը պետք է իրականացվի օրինական և որոշակի նպատակներով, պատշաճ ապահովությամբ։
ՀՀ ԱՆ Այրվածքաբանության և մաշկաբանության կենտրոնը (հասցե՝ ՀՀ, Երևան, Ֆուչիկի 32, այսուհետ՝ Կենտրոն), որպես առողջապահական հաստատություն, կրում է հատուկ պատասխանատվություն անձնական և բժշկական տվյալների պաշտպանության հարցում: Սույն փաստաթուղթը սահմանում է Կենտրոնի պաշտոնական կայքի՝ amak.am-ի (այսուհետ՝ Կայք) միջոցով հավաքագրվող անձնական տվյալների մշակման, պահպանման և պաշտպանության կարգը։
Կայքի գաղտնիության քաղաքականությունը հանդիսանում է իրավաբանորեն պարտադիր փաստաթուղթ Կայքի բոլոր այցելուների և/կամ օգտատերերի համար՝ հստակ սահմանելով տվյալների հավաքագրման, մշակման, պահպանման և պաշտպանության հետ կապված Կենտրոնի պարտավորությունները և օգտատերերի իրավունքները։
Կայքի գաղտնիության քաղաքականությունը կարգավորվում է ՀՀ օրենսդրությամբ, մասնավորապես՝ Օրենքով։ Օրենքի համաձայն՝ անձնական տվյալ է համարվում ֆիզիկական անձին վերաբերող ցանկացած տեղեկություն, որը թույլ է տալիս կամ կարող է թույլ տալ ուղղակի կամ անուղղակի կերպով նույնականացնել անձի ինքնությունը:
Ինչպե՞ս ենք մենք տեղեկություններ հավաքագրում
Կայքում անձնական տվյալները հավաքագրվում են, երբ դուք՝
- Բաժանորդագրվում եք կայքի նորություններին
- Լրացնում եք հետադարձ կապի ձևաթուղթը
- Գրանցվում եք առցանց
Ինչպիսի՞ անձնական տեղեկատվություն ենք մենք հավաքագրում
ՀՀ քաղաքացիների պարագայում
Կենտրոնը հավաքագրում և մշակում է հետևյալ տվյալները.
- Անուն
- Ազգանուն
- Հայրանուն
- Ծննդյան օր, ամիս, տարի
- ՀԾՀ (Համազգային սոցիալական քարտի համար)
Ոչ ՀՀ քաղաքացիների պարագայում
Կենտրոնը հավաքագրում և մշակում է հետևյալ տվյալները.
- Քաղաքացիության երկիրը
- Անուն
- Ազգանուն
- Հայրանուն
- Ծննդյան օր, ամիս, տարի
Տվյալները մուտքագրվում են շահառուի կողմից օնլայն խորհրդատվության ձևում և օգտագործվում են բացառապես առողջապահական ծառայությունների կազմակերպման և փաստաթղթավորման նպատակով։
Ինչպե՞ս ենք մենք օգտագործում Ձեր տվյալները
Հավաքագրված անձնական տվյալները օգտագործվում են հետևյալ նպատակներով՝
- Բուժառուի նույնականացում
- Օնլայն բժշկական խորհրդատվության կազմակերպում
- Տվյալների գրանցում «ԱՐՄԵԴ» տեղեկատվական համակարգում (ՀՀ քաղաքացիների դեպքում)
- Բուժման ընթացքի փաստաթղթավորում և որակի վերահսկում
- Օրենքով սահմանված հաշվառման պահանջների կատարում
- Արագ արձագանքման և հետադարձ կապի արդյունավետ կազմակերպում
- Բաժանորդագրված օգտատերերին նոր հրապարակումների, բլոգային գրառումների և միջոցառումների մասին տեղեկացում
- Կայքի օպտիմալացում
Վերլուծական գործիքների օգտագործում
Կայքում օգտագործվում են Google Analytics-ի, Google Search Console և Яндекс Метрика վերլուծական գործիքներ՝ Կայքի աշխատանքի օպտիմալացման, էջերի ինդեքսավորման և Կայքի միջոցով մատուցվող տեղեկատվության ձևաչափի բարելավման նպատակով:
Տվյալների գաղտնիության ապահովում և պաշտպանություն
Կենտրոնը, ղեկավարվելով ՀՀ օրենսդրությամբ և բժշկական էթիկայի նորմերով, երաշխավորում է անձնական և բժշկական տվյալների գաղտնիության խիստ պահպանումը: Կենտրոնի պաշտոնական կայքի միջոցով հավաքագրված անձնական տվյալները պաշտպանված են տեխնիկական և կազմակերպչական համապատասխան միջոցներով։
Կենտրոնը չի վաճառում, փոխանցում կամ որևէ այլ կերպ հասանելի դարձնում օգտատերերի անձնական տվյալները երրորդ անձանց:
Բացառություն են կազմում միայն ՀՀ օրենսդրությամբ ուղղակիորեն նախատեսված դեպքերը, երբ տեղեկությունների տրամադրումը պարտադիր է դատարանի, իրավապահ մարմինների կամ օրենքով սահմանված այլ իրավասու մարմինների պահանջով։
Գաղտնիության քաղաքականության փոփոխություններ
Կենտրոնն իրավասու է միակողմանիորեն փոփոխել սույն գաղտնիության քաղաքականության դրույթները՝ առանց նախնական ծանուցման:
Փոփոխություններն ուժի մեջ են մտնում դրանք այս էջում հրապարակելու պահից:
Կայքի օգտատերերը և/կամ այցելուները գաղտնիության քաղաքականության փոփոխություններին ծանոթանալու համար պետք է պարբերաբար այցելեն այս էջ և ծանոթանան գործող խմբագրությանը:
Կայքից շարունակական օգտվելը հանդիսանում է գաղտնիության քաղաքականության փոփոխված պայմանների ընդունման հաստատում օգտատիրոջ կողմից:
Հետադարձ կապ
Գաղտնիության քաղաքականության հետ կապված ցանկացած հարցի դեպքում կարող եք դիմել մեզ՝
ՀՀ ԱՆ Այրվածքաբանության և մաշկաբանության կենտրոնՀՀ, Երևան, Ֆուչիկի 32
Էլ. հասցե՝ info@mashk.am
